BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Իշխանափոխությունը ինքնանպատակ հարց չէ, բայց հիմքում պիտի ժողովրդի շահերը լինեն

Իշխանափոխությունը ինքնանպատակ հարց չէ, բայց հիմքում պիտի ժողովրդի շահերը լինեն
27.03.2014 | 15:03

2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ կնշանակվի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով 2018-ին` նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը վարչապետ կդառնա` ավելի լայն լիազորություններով, որոնք հնարավոր կլինի ապահովել մինչ այդ կատարված սահմանադրական փոփոխություններով: Սա իշխանության փոփոխման մի սցենար է, որն այսօր հայտնվել է մամուլում: Մյուս կողմից` քոչարյանամերձ ուժերը կամ մարդիկ այսուայնտեղ անկնարկներ են անում, թե նա կարող է վերադառնալ որպես վարչապետ և հետո սահուն տեղափոխվել Բաղրամյան 26: Սրանք տարբերակներ են, որոնց հավատալու կամ դրանց հավաստիությունը կասկածի տակ դնելու հիմքեր չունենք: Բայց ինչպես ասում են` անծուխ կրակ չի լինում: Հարցը պարզապես ծխի ուղղությունն ու դրա հնարավոր ազդեցության հետևանքներն են: Եթե սուտ է այս ամենը, ապա որտեղից են նման սցենարներ ծնվում: Իսկ եթե սուտ չէ և դրանք հրապարակ են նետվում հասարակության տրամադրությունը շոշափելու համար, դրանով իսկ ավելի լուրջ է դառնում ամեն ինչ: Միաժամանակ` տխուր:

Անձերից վերանանք: 1990-ից մինչ հիմա Հայաստանի ներքին քաղաքականությունը մի քանի հոգու շուրջ է պտտվում: Լավն են այդ մարդիկ, թե վատը, ինչ են արել նրանք երկրի համար և որքան, այլ քննարկման հարց է: Խնդիրն այն է, որ սցենարներից որևէ մեկի իրականանալու պարագայում կրկին պտույտ ենք կատարելու` «դարձ ի շրջանս» մեր: Արդեն 24 տարի հասարակությունը նույն դեմքերը, քաղաքական դաշտի նույն «դերակատարներին» տեսնելով ու լսելով հոգնել է: Հայաստանի ներքին կյանքն արդեն նմանվում է օճառային օպերայի, որի, ասենք, քսան սերիա բաց թողնելուց հետո միացնում ես հեռուստացույցը և պարզվում է, որ ֆիլմի իրադարձությունները նույն տեղում են մնացել: Օր է փոխվում, ամիս է անցնում, ձմռանը գարունն է հաջորդում, բայց մեր երկրում նույն ջուրն է, նույն ջրաղացը: Հայկական հայտնի մուլտֆիլմի հերոսի պես մենք հայտնվել ենք մի շրջափուլում, ուր տարածությունն ու ժամանակը ոչ ընթացք ունեն, ոչ սկիզբ ու վերջ: Այս ամենի հետևանքն այն է, որ մարդիկ երկրից հեռանում են: Նրանք չեն հեռանում, այլ իրականում փախչում են:
Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը նախևառաջ իրենց մտածողության մեջ փոփոխությունների անհրաժեշտություն ունեն: Եթե նրանց գործողությունները ելնեն այն մտայնությունից, թե Հայաստանում յուրաքանչյուր օր առնվազն մեկ ընտանիք ընդմիշտ լքում է երկիրը, ապա գուցե իշխանափոխության սցենարների մեջ դիտարկվեն ժողովրդի շահերը, ոչ թե` առանձին անձերի:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1100

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ